National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
14.06.2017
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է Ազգային ժողով
1 / 7

Հունիսի 14-ին Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնն այցելել է ՀՀ Ազգային ժողով:

Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:

Ողջունելով Տաջիկստանի Հանրապետության նախագահին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ ուրախ է խորհրդարանում հյուրընկալելու բարեկամ Տաջիկստանի նախագահին հայ-տաջիկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը փաստել է, որ այսօր հայ-տաջիկական հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով եւ, Հայաստանը շահագրգիռ է խորացնելու դրանք՝ ելնելով երկու երկրների հետաքրքրություններից եւ շահերից:

Արա Բաբլոյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության եւ բարեկամական խմբերի դերը երկկողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման գործում:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Տաջիկստանի իշխանությունների եւ ժողովրդի վերաբերմունքն իրենց երկրում ապրող հայկական համայնքի նկատմամբ:

Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Տաջիկստանի նախագահի՝ իր երկրի առջեւ ծառացած խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումն ու հույս հայտնել, որ հայ-տաջիկական բարեկամական հարաբերություններն իրենց ազդեցությունը կունենան նաեւ ԼՂ հիմնախնդրի հարցում, եւ տեսակետները համահունչ կլինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների տեսակետին:

Այս համատեքստում Արա Բաբլոյանը ցավով նշել է. «Այլ բան է, երբ զինվորը զոհվում է պատերազմի ժամանակ՝ մարտի դաշտում: Իսկ երբ երիտասարդները զոհվում են խաղաղ ժամանակներում, խոսքն ուղղակի սպանության մասին է»:

Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ ընտրվելու առթիվ եւ մաղթել արգասաբեր աշխատանք:

Տաջիկստանի նախագահը նշել է, որ անկախության հաստատումից ի վեր երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրել, եւ այսօր կան բոլոր պայմանները դրանք խորացնելու համար:

Էմոմալի Ռահմոնի խոսքով՝ երկու երկրների քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, իսկ համագործակցությունը զարգանում է կրթության, գիտության, առողջապահության, տնտեսության եւ մշակույթի բնագավառներում:

Խոսելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների եւ տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ Էմոմալի Ռահմոնը նշել է, որ Տաջիկստանը գտնվում է վտանգավոր գոտում, եւ տաջիկ ժողովուրդը լավ գիտե խաղաղության գինը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Տաջիկստանի նախագահը նշել է, որ խաղաղ կարգավորման շուրջ տարվող բանակցությունները հակամարտության լուծման միակ ճանապարհն են:

Տաջիկստանի նախագահը փաստել է, որ մեր երկրները պիտի խորացնեն համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում եւ միասին հաղթահարեն ժամանակի մարտահրավերները:

Այնուհետեւ Տաջիկստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին Էմոմալի Ռահմոնը խորհրդարանական պատվիրակություն է հրավիրել Տաջիկստան:

Հրավերը սիրով ընդունվել է:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am